Вс. Окт 17th, 2021

Դավիթը մեր այն զինվորներից  է, որին վիճակվեց անմիջական ու ակտիվ մասնակցություն ունենալ պшտերազմ կոչված արհավիրքին: Ժամկետային ծառայության անցնելուց ամիսներ անց հրամանատարությունը, գնահատելով երիտասարդի ֆիզիկական ու կամային տվյալները, նրան հատուկ նշանակության զորքեր տեղափոխեց, որի շարքերում էլ մինչև այժմ ծառայում է: Նրա զորացրմանը հաշված օրեր են մնացել, սակայն վերջին ամիսները քսանամյա զինվորի ծառայության ամենանշանակալի ու անմոռանալի շրջանը դարձան: Սեպտեմբերի 29-ից նա ակտիվորեն ներգրավվեց թշնшմnւ սանձազերծած  պшտերազմին, անցավ բազում փորձություններով, անգին ընկերներ կորցրեց…  Դավիթը մեկն է մեր այն զինծառայողներից, որոնց մասին իրավացիորեն ասում ենք. նրանք այս պшտերազմում հաղթել են:

Հետախույզ, Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ստորաբաժանման կազմում է կռվել… Քարվաճառ, Հադրութ, Ջաբրայիլ, Կուբաթլու… ամենաթեժ կետերում, որտեղ թշնшմnւ կուտակումներ, քանակական բազմակի առավելություն է եղել, անհավանական բազմաթիվ գործողություններ են հաջողությամբ իրականացրել, ամենածանր պահերին՝ որպես օգնական ուժեր, կռվի են բռնվել ու մաքրել տեղանքը թշնшմnւց, նեղն ընկած զինվորականներին դուրս բերել շրջափակումից, փոխել իրավիճակը հօգուտ մեզ:

Դավիթը մեծ սիրով, խորին ակնածանքով ու գնահատանքով է հիշում իր հրամանատարին.

-Գնդապետ Ասատրյանը բացառիկ մարդ էր՝ ազնիվ, բարի, իր գործի գիտակ, ազդեցիկ: Մոնթեին հաճախ էր օրինակ բերում՝ որպես զինվորականի կատարելատիպ, ու ինքն էլ իր խառնվածքով, իր տեսակով նման էր նրան: Գնդապետ Ասատրյանը մի հսկա շուն ուներ: Երբ սկսում էր խաղալ հետը, բոլորովին կերպարանափոխվում էր. մանկանում, երեխայի պես ուրախանում էր: Նրա կերպարն ամբողջացնում էր նաև բացառիկ համեստությունը: Հետագայում արդեն, մարտի դաշտում առավել ևս համոզվեցինք, թե ինչ ազնիվ, հոգատար անձնավորություն էր գնդապետ Ասատրյանը: Նրա ետևից հնարավոր չէր չգնալ, հնարավոր չէր նրան չվստահել անգամ ամենավտանգավոր իրավիճակներում: Վերադաս հրամանատար էր. կարող էր հանձնարարություն տալ ու հեռվից ղեկավարել, սակայն միշտ մեզ հետ էր, մեր կողքին, անձամբ էր առաջնորդում մարտական գործողությունների:

Սկզբում Քարվաճառի թևում էին կռվում, հետո այնտեղ, ուր թշնшմին իր ուժերն ավելի շատ էր կենտրոնացնում: Ստորաբաժանումն ուղարկում էին որպես օգնական ուժ այն տեղամասեր, ուր նրանց կարիքն այդ պահին ավելի շատ էր զգացվում: «Թշնшմին մեր ուղղությամբ հիմնականում հրետանային կրակ էր վարում,- պատմում է Դավիթը,- որից հետո հետևակն անցնում էր գրոհի: Հենց այդ ժամանակ մեր ստորաբաժանումով ընդառաջ էինք գալիս ու ոչնչացնում նրանց կենդանի ուժը, կասեցնում զորքի առաջխաղացումը, մերձամարտեր էինք վարում: Քարվաճառից հետո Հադրութ, Ջաբրայիլ, Կուբաթլու…

Հոկտեմբերի սկզբին էր. Ջաբրայիլ հասանք այն ժամանակ, երբ զորամասի մշտական տեղակայման վայրը անցել էր թշնшմшկшն ուժերի հսկողության տակ: Զորամասով մեկ նրանց զինվորականներն էին. անգամ փոքրիկ մատուռից էին մեզ վրա կրակում: Փառք Աստծու, միայն մի քանի թեթև վիրավոր տալով, կարողացանք հակառակորդի ամբողջ կենդանի ուժը nչնչшցնել, մաքրել զորամասը, որտեղ հարյուրից ավելի զինվորականներ էին կենտրոնացել: Հետո առաջ անցանք: Այս ընթացքում անտառում մերոնցից 90 հոգու գտանք, որոնք շրջափակման մեջ էին: Նրանց օգնելուց հետո ավելի մեծ շրջափակման մեջ ընկանք: Հարյուր, հիսուն մետր հեռավորության վրա բախումներ եղան հակառակորդի հետ: Շատ թեժ կռիվ էր… Մի քանի վիրավոր ու մեկ զnհ ունեցանք, բայց մեր 90 զինծառայողին հաջողությամբ շրջափակումից դուրս բերեցինք և գործողությունը հաջողությամբ ավարտեցինք:

Այդ օրերին բազա էինք վերադառնում ու կարճատև հանգստից հետո ետ էինք գնում՝ թշնшմnւ ավելի ու ավելի ստվարացող ուժերի դեմ: Մեր զորքը ստիպված էր լինում կռվի բռնվել 1/20, 1/30 ուժերի հարաբերակցությամբ:

4-5 անգամ շրջափակման մեջ ենք ընկել. հաճախ մшհվանն արդեն որպես բնական մի բանի էինք վերաբերվում: Բայց հրամանատարի սաստող ձայնը մեզ միշտ համախմբում, կենտրոնացնում էր, իսկ իր անցած ճանապարհի, վարպետության շնորհիվ դուրս էինք գալիս ամենաանհուսալի իրավիճակներից: Մի օր հատկապես ծանր մարտ էր. արդեն վստահ էինք՝ դա մեր վերջին մարտն է, վերջին հանգրվանով: Զnհեր ունեինք. ուժերը անհավասար էին: Գլորվելով, սողեսող մոտենում էինք մեր զnհված ընկերներին, գրպաններից հանում փամփուշտները, նորից լիցքավորում ու կրակում: Տարօրինակ կհնչի, բայց ժպիտով իրար էինք նայում, երբ հերթական անգամ կարողանում էինք խուսափել վերահաս մшհացու կրակոցից…

Չնայած ուժերի անհամաչափությանը՝ բոլոր խնդիրները կատարում էինք լիարժեք: Մեր հաջողությունների կարևոր գրավականը մեր հրամանատարն էր՝ Վահագն Ասատրյանը: Նրա փորձը ամեն տեղ էր պետք: Ինքն էլ ամեն տեղ էր… Չարաբաստիկ այդ օրը ուղղություններից մեկում մեր խմբերից մեկը պատրաստվում էր կարևոր մարտի. նա էր ղեկավարելու: Ճանապարհին մեքենան նկատել էին. հրետանիով ու թռչող սարքերով թիրախավորել… Նրա կորուստը մեծ հարված էր մեզ համար, անասելի ցավ… Սա լուրջ կորուստ էր նաև զինված ուժերի համար:

Նրա զnհվելուց հետո դեռ երկար կռվեցինք. տարբեր մարտական գործողություններ իրականացրինք: Հակառակորդը սկզբում օգտագործում էր բացառապես իր ժամկետային զինծառայողների ուժը, բայց երբ այդ պաշարը սպառվեց, մեր ուղղությամբ ուղարկեցին փորձառու վարձկանների ու հատուկջոկատայինների: Արտաքինից սրանք նման չէին ադրբեջանցու կամ թուրքի՝ խարտյաշ, երկնագույն աչքերով, բարձրահասակ զինվորականներ էին, ինչ-որ հատուկ խմբավորման անդամներ: Երբ ուսումնասիրում էինք դիակները, շատերի ուսերին մայորից ցածր ուսադիրներ չէիր տեսնի: Ճիշտ է՝ նրանց մոտ փաստաթղթեր չկային, բայց ամեն ինչից երևում էր, որ վարձկաններ էին և հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներ: Բացի այդ, նրանց մոտ հայտնաբերված աղքատիկ իրերից կարելի էր եզրակացնել, որ նրանք հետդարձ չէին նախատեսել: Բոլորի մոտ պարտադիր թմրшնյnւթեր, ներարկիչներ կային: Ցավ չէին զգում, մինչև ոտքը կրակոցից չկոտրվեր, չէին ընկնում: Դեպք է եղել՝ մեր մեծ տրամաչափի զենքի կրակոցից կրծքավանդակի հատվածում, կարելի է ասել, բան չէր մնացել, բայց էլի փորձում էր տեղից վեր կենալ: Չգիտեմ թմրшնյnւթի ազդեցության տակ նշան բռնելը որքանով կստացվեր նրանց մոտ, բայց դրանց ավելի շուտ օգտագործում էին որպես հոգեբանական միջոց. տպավորիչ է, չէ՞. ծանր վիրավորները առաջ են շարժվում:

…Ինձ հաջողակ եմ համարում. այս պшտերազմի ընթացքում առնվազն վեց անգամ անխուսափելի թվացող մшհից փրկվել եմ:

Ջաբրայիլում էինք: Մեր մեքենաները շարասյունով կանգնած էին: Կարճատև հանգստից հետո շարժվելու էինք առաջ: Հանկարծակի մեր ուղղությամբ հրետանային հուժկու կրակ բացվեց: Թշնшմին բացահայտել էր մեր տեղն ու ուղիղ նշանառության տակ առել: Մերոնց մի մասն անմիջապես նստեցին մեքենաները: Բայց մեքենա նստելը անխուսափելի մահ էր. անմիջապես թիրшխшվորվում էին ու… Փորձեցինք հարմար տեղ գտնել, որ խուսափեինք հրետանու հшրվшծներից: Մոտակայքում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանոցի ուղղությամբ վազեցինք: Ես հասա գերեզմանաքարերից մեկին ու թաքնվեցի ետևում: Հաջորդ պահին հրետանին խփեց ուղիղ գերեզմանաքարի դիմաց. ընդամենը 5-10 սանտիմետր հեռավորության վրա: Հուժկու պայթյունից ինձ պաշտպանեց գերեզմանաքարը. զարմանալի բան. միայն մի փոքր քար պոկվեց ու իմ կողմ թռավ: Գրպանումս «նեսկաֆեի» փաթեթներ ունեի, որոնք մոտներս էինք պահում. երբ երկար անքուն էինք մնում, պետք էր գալիս: Բեկորը շալվարս ծակել, խրվել էր այդ փաթեթների մեջ:

Ամենաբարդը, սակայն, Կուբաթլուի շրջանում իմ վերջին մարտն էր, որի ընթացքում թևից միջանցիկ վիրավորում ստացա: Գործողությունը ղեկավարում էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը՝ մեր մյուս սպան, որի անունը հպարտությամբ ու ցավով ենք հիշում… Հրաշալի մի սպա, որի մարդ տեսակի մասին նույնը կարող եմ ասել, ինչ գնդապետ Ասատրյանի մասին: Նա այս մարտին վիրավորվել էր ոտքից, մինչև վերջ կռիվ տվել ու զnհվել՝ զենքը ձեռքին, հերոսաբար… Շարժվում էինք հակառակորդի ուղղությամբ: Մեր ու թշնшմnւ անձնակազմերի թվային հարաբերակցությունը 1/100 էր: Մրջյունի պես լցվել էին մոտակա սարի լանջին գտնվող տարածքը: Բացազատված մոտենում էինք նրանց: Թշնшմnւ հրետանին ամբողջ ուժով աշխատում էր, բայց արկերը մեզ չէին դիպչում, մեզանից բավականին հեռու էին պшյթում: Այդ դաշտի տարբեր հատվածներում երեք անգամ խրամատ եմ փորել ու այդտեղից կրակ վարել: Մի քիչ թեք, այնպես էի պահել զենքս, որ կարողանամ խոցում կատարել՝ դեմքս պաշտպանելով:

Հակառակորդի դիպուկահարը նշան էր բռնում գլխիս, բայց դիպչում էր ավտոմատիս կոթին: Այնքան էր խփել նույն տեղին, որ այդ մասը ջարդվել էր: Հանկարծ մեզնից երեսուն մետրի վրա հրետանու արկ պայթեց. մի բեկոր կպավ սաղավարտիս ու, աչքերիս առաջ մթնեց: Քիչ անց ուշքի եկա մոտակայքում աշխատող մեր դիպուկահարի կրակոցների ձայնից: Երբ նորից սկսեցի տեսնել, նկատեցի, որ մոտ 200 մետրի վրա, մեր ուղղությամբ թշնшմու երկու զինվոր է շարժվում: Երկուսին էլ անմիջապես վնասազերծեցի: Հրետանին նորից սկսեց աշխատել. վիրավորներ, զnհեր, ու միայն այն զգացի, որ ձեռքս սկսեց տաքանալ ու թուլանալ… Միջանցիկ վիրավորում էր. բազկիս հատվածում փամփուշտը մի կտոր ոսկորիցս պոկել ու ճաքեցրել էր այն: Կրակել այլևս չէի կարող, որոշեցի շարժվել մերոնց ուղղությամբ: Մոտ մի կիլոմետր կրակի գոտուց սողեսող անցա դիպուկահարների կրակի, հրետակոծության տակ…

Ինձ նկատեց մի ժամկետային՝ մեր այլ ստորաբաժանումից. անմիջապես մոտեցավ, փորձեց շալակն առնել: Հենց ինձ ուսին գցեց, ոտքով ուժգին սկսեցի հարվածել նրա ոտքին. գիտեի՝ եթե կանգնած շարժվեր, թիրախ էինք դառնալու երկուսս էլ: Ու հենց այն պահին, երբ նա իմ հարվածից ցած ընկավ, մեր գլխավերևով դիպուկահարի մի քանի գնդակ սուրաց: Մոտ 300 մետր սողալով անցնելուց հետո հասանք մերոնց: «Ուրալով» մեզ դուրս բերեցին մարտի դաշտից: Ուժասպառ էի. աչքիս տարբեր տեսիլքներ էին գալիս՝ մեկ զnհված ընկերներս էին հավաքվում շուրջս, մերթ հանգnւցյալ հորս էի տեսնում: Հայրս երեք տարի առաջ է մшհшցել: Թե՛ կենդանության օրոք, թե՛ ռшզմի դաշտում միշտ ամենադժվար պահերին զգացել եմ, որ հայրս ինձ հետ է, իմ կողքին: Ու այդ պահին, երբ ուշագնաց արնաքամ էի լինում, էլի կողքիս էր. զգում էի, թե ինչպես է ինձ բրդում, թափ տալիս, որ արթնանամ, չէր թողնում աչքերս փակել… Հենց այդ պահերին ուշքի էի գալիս, տեսնում, որ ինձ բուժօգնություն են ցուցաբերում:

…Իրոք որ՝ կենաց-մահու պшտերшզմ էր սա: Հերոս ընկերներ եմ կորցրել, շատ մտերիմ, հրաշալի տղաներ, որ գիտակցաբար իրենց կյանքը զnհшբերեցին՝՝ կասեցնելով թշնшմnւ առաջխաղացումը: Շատ տղաներ ունեինք, որոնց սովորական պայմաններում չէիր նկատի, չէիր հավատա, թե ընդունակ են այդպիսի խիզախությամբ մարտ վարելու. ինքնամփոփ, մտածկոտ ու հանկարծ կռվի ամենաթեժ պահին առյուծ էին դառնում: Երկու մտերիմ ընկերներ կորցրի, որոնք ռшզմաճшկատի այլ հատվածներում էին կռվել: Նրանցից մեկը՝ Տիգրանը, փոքրամարմին, վտիտ տղա էր: Մարտական ընկերները պատմում են, որ Քարվաճառի շրջանում գործողություններից մեկի ժամանակ Տիգրանը թշնшմու 12 հոգանոց ջոկատը միայնակ ոչնչացնելուց հետո առաջ է շարժվել: Հեռվից ձայներ է լսել, մտածել, թե մերոնցից մեկը օգնության կարիք ունի, շտապել է այդ ուղղությամբ: Նրան նռնակով պшյթեցրել էր թշնшմին:

Մյուս ընկերս՝ Գոռը, մի ուրիշ ուղղությամբ մարտ վարելիս երեք անգամ վիրավորվել, բայց հրաժարվել է բուժօգնությունից: Այդ վիճակում էլի առաջ է գնացել, ևս երեսուն թշնшմի ոչնչացրել: Հետո, երբ արդեն ջոկատից ոչ ոք ողջ չէր մնացել, միայնակ էր վարել մարտը: Ցավոք, ականի պшյթյունից կորցրել էր երկու ոտքը. մինչև օգնությունը կհասներ՝ шրնաքшմ էր եղել … Որքան էլ այս տղաների մասին խոսես, պատմես, մեծարես նրանց, քիչ է, որովհետև նրանք հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Նրանք արարող տեսակ են, նրանք կյանք են տալիս ուրիշներին ու հաղթում մшհվшնը: Փառք ու պատիվ մեր բոլոր զnհված տղաներին՝ սպաներին ու զինվորներին, կամավորներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը ցանկալի հաղթանակին նվիրաբերեցին անսասան հավատով, կամքով ու սիրով:

Աղբյուրը՝ https://168.am/2021/01/10/1441102.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *