Вс. Окт 17th, 2021

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պшտերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պшտերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *