Ср. Окт 20th, 2021

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «5 միլիարդ դոլարով չենք համաձայնում հողերը տալ, 6 միլիարդ դոլարով էլ թշնամին չի հրաժարվում հողային պահանջից…

Ինչ ենք անում դրանից հետո մենք՝ բանակը կարգի բերելու, արդիականացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով, ԱԹՍ-ներով հագեցնելու, ռազմավարական դաշնակցի և այլ գործընկերների հետ նոր, գերժամանակակից տեխնիկական միջոցներ ձեռք բերելու փոխարեն:

Պաշտպանության նախարար ենք նշանակում անփորձ, անդեմ, սեփական կարծիք չունեցող, կուսակցական կարիերիստին:

Հին կոռուպցիոներ և հանցավորության մեջ թաթախված գեներալներին գլխավոր շտաբում կարևոր պաշտոնների ենք նշանակում և վերանշանակում:

Շարունակում ենք կեղեքել ու հարստահարել երկիրը, կոռուպցիայի մեջ խեղդել բանակը, Սերժի Վաչոյի «դոստ» «Պատրոն Դավոյին» հրավիրում ենք Պաշտպանական գերատեսչություն, հանձնարարում ենք ընկերություններ հիմնել տարբեր օֆշորային գոտիներում և սկսում ենք հրաժարվել ռուսական հեղինակավոր ընկերությունների առաջարկած մատչելի սպառազինությունից՝ հօգուտ նույն ռուսական, բայց այլ՝ արևելաեվրոպական և արաբական երկրներից ժամկետանց զինատեսակների և պաշտպանական միջոցների:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում շարունակում ենք հանդուրժել Էդուարդ Նալբանդյանին, ով արժանիորեն շարունակում է տապալել արցախյան խնդրի կարգավորման իր իրավանախորդի սկսած ջանքերը: Որևէ նոր տարր չենք ավելացնում, որևէ փոփոխություն չենք մտցնում մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ և ամեն օր շարունակում ենք վարել այնպիսի քաղաքականություն, որ երկրում համապետական ընտրություններից հետո նույնիսկ, իշխանափոխության հարցը դուրս չգա քաղաքական օրակարգից՝ դրա համար թողնելով միայն հեղափոխական ճանապարհը»:

 
 
 
 
 
 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *