Вс. Окт 17th, 2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը`մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ…

Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք թե քանի Ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր…

Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը…

Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց, ժպիտով… երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *