Вс. Окт 17th, 2021

Ford GT ամերիկյան սուպերքարի դիզայնի հեղինակ Մորսեյ Քելումը որոշել է ազատվել իր նմուշից. ավտոմեքենան վաճառքի է հանվել Սքոթս Վելի քաղաքում, գրում է Մոտոր-ը:

Ford-ն առավելագույնս բարդացրել է GT մոդելը ձեռքբերելու ընթացակարգը. անհնար է պարզապես գալ դիլերի մոտ եւ վճարել 500 000 դոլար: Սուպերքարի բոլոր պոտենցիալ գնորդները պետք է անցնեն մակնիշի ղեկավարության հետ հարցազրույցի մի քանի փուլ, իսկ որպեսզի բացառվեն հնարավոր սպեկուլյացիաները, Ford-ը ստիպել է բոլոր սեփականատերերին ստորագրել հատուկ համաձայնագիր, որն արգելում է նրանց վաճառել ավտոմեքենան գնման պահից երկու տարվա ընթացքում: GT-ն կթողարկվի 1350 նմուշով եւ բոլոր դրանք արդեն վախուց վաճառված են: Փոխարենը երկրորդային շուկայում արդեն սկսում են հազվադեպ հայտնվել նոր սուպերքարերը:

Աղբյուր

Դրանցից ամենատպավորիչը 2017 թվականին թողարկված կարմիր գույն ունեցող Liquid Red Metallic սուպերքարն է սպիտակ կաշվի սրահով. այն պատկանել է երկրորդ սերնդի մոդելի արտաքին տեսքի հեղինակին: Չի հաղորդվում՝ ինչու է Ford GT-ի դիզայներ Մորել Քելումը որոշել վաճառել իր ստեղծագործությունը: Ավտոմեքանան գտնվում է անթերի վիճակում, ինչը զարմանալի չէ 328 կիլոմետր վազի պարագայում: Իսկ ընկերությունը, որին դիզայները հանձնարարել է զբաղվել մեքենայի վաճառքով, պատրաստ է հայտնել դրա գինը միայն կոնկրետ գնորդին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *