Пн. Окт 25th, 2021

Google-ը կարգավորել է ՌԴ նախագահի անվան մատնանշմամբ արտահայտության թարգմանության հետ կապված անճշտությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:

«Մենք ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում օգտատերերին, որ ուշադրություն են դարձրել թարգմանության անճշտությանը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ մինչ կարգավորում անելը Google-ի «թարգմանիչ» բաժնում Thank you, Mr President («Շնորհակալություն, պարոն նախագահ») արտահայտությունն անգլերենից ռուսերեն թարգմանելիս ստացվում էր Спасибо, Владимир Владимирович («Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի»):

Կարգավորումներից հետո թարգմանությունը ճիշտ է լինում՝ Спасибо, господин президент («Շնորհակալություն, պարոն նախագահ»):

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *