Вс. Окт 17th, 2021

Google-ը Google Play Store-ից հեռացրել է սոցիալական ցանցերի համար նախատեսված Parler հավելվածը, որը տարածված է Թրամփի կողմնակիցների շրջանում, ինչը Android-ի օգտատեերի համար զգալիորեն բարդացրել է դրա ներբեռնումը եւ մուտքը հավելված, հաղորդում է CNBC- ն:

Google-ի հայտարարության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցերի համար հավելվածներից պահանջվում է քոնթենթի մոդեռացիայի քաղաքականություն ունենալ, որը հեռացնում է բռնության կոչ պարունակող գրառումները, եւ որ Parler-ում հաղորդագրությունները խրախուսում են հետագա բռնություններն այս շաբաթ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Parler հավելվածի սքրինշոթերը, որոնք ներկայացնում է CNBC-ն, ցույց են տալիս, որ օգատերերը հունվարի 20-ին նախատեսված նախագահի երդմնակալությանը օրը զենք բերելու կոչեր են հրապարակում:

Parler-ը գործարկվել է 2018-ին` որպես Twitter-ի այլընտրանք, որն աջակցում է Թրամփին եւ քոնթենթի ավելի քիչ մոդեռացիա է իրականացնում: «Մենք հանրային քաղաքային հարթակ ենք, բաց քաղաքային հարթակ` առանց գրաքննության»,- հունիսին հայտարարել էր Parler-ի գործադիր տնօրեն Ջոն Մատցեն:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *