Вс. Окт 17th, 2021

Twitter սոցիալական կայքը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով սոցցանցի տարածած հաղորդագրությանը:

«@Realdonaldtrump-ի վերջին գրառումների և դրան շրջապատող համատեքստի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք հաշիվը մշտապես սառեցրել ենք՝ բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով», — ասվում է սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, թե ողջունում է իր երդմնակալությանը երկրի ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի ներկայությունը, և ուրախ կլինի, եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ արարողությանը չգա:

Բայդենն իր ելույթի ժամանակ հայտնել է, թե Դոնալդ Թրամփը անկարող է իրականացնել նախագահի լիազորությունները:

Միևնույն ժամանակ, նա մի քանի անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք նա աջակցում է Թրամփի իմպիչմենթին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *